ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

26.10.2026 | 11:55

ՏԻՄ ընտրությունների հաղթանակն ու նոր ընդդիմության մարտահրավերը թեմային ֆեյսբուքյան տեսանյութով անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով.«19 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կամ պրոՔՊ-ական թեկնածուներն ու թիմերը տարան ջախջախիչ հաղթանակ»։

Անդրադառնալով ընտրական արդյունքներին հաջորդող քաղաքական իրավիճակին՝ նա ընդգծել է. «Ամենևին էլ երջանիկ չեմ, որ մի շարք համայնքներում ստացել ենք 70+, 80+, 90+ տոկոս ձայներ, որովհետև դրանք առաջ են բերում ընդդիմության հարցը»։

Փաշինյանի խոսքով՝ «Հայաստանին պետք է նոր, ժողովրդավարական և պետականակենտրոն ընդդիմություն», սակայն «կառավարությունը չի կարող և չպետք է ընդդիմություն ստեղծի, որովհետև դա կլինի կառավարվող ու կեղծ ընդդիմություն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment