ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանն ազատվել է պաշտոնից | ՄԱՄՈՒԼ.ամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին որոշում է ստորագրել, որով անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետն ազատվել է պաշտոնից։

«Ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով՝

Գրիգոր Ներսիսյանին 2026 թվականի փետրվարի 24-ից ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ:

Leave a comment