Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել հունական «Օլիմպիակոսի» կազմում:

Հունաստանի առաջնության 8-րդ տուրում «Օլիմպիակոսը» սեփական խաղադաշտում 5:0 հաշվով հաղթել է «Կալամատային»:

Նաիր Թիկնիզյանը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, իսկ երկրորդ խաղակեսի առաջին րոպեին գոլային փոխանցում է կատարել պորտուգալացի հարձակվող Ժոտա Սիլվային, որը դարձել է հեթ-տրիկի հեղինակ:

27-ամյա հայ ֆուտբոիստը 7-րդ հանդիպումն է անցկացրել ընթացիկ մրցաշրջանում: «Օլիմպիակոսը» 19 միավորով երկրորդ տեղում է և 2 միավոր է զիջում առաջատար «Պանատինաիկոսին»:



Դավիթ Եղիազարյան

Leave a comment