ՏԻՄ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ իշխանության ոգևորրությունը անտեղի է։ Ադրբեջանի բռնապետ Ալիևի առաջ խոնարհվողները պարծենում են Հայաստանում քաղաքական այլ ուժերի նկատմամբ իրենց հաղթանակով, կարծես թե Հայաստանի ու հայ ազգի համար սարեր են շուռ տվել։ Տեղական ընտրությունները շատ են տարբերվում համապետական ընտրություններից։ Որքան էլ որ ՏԻՄ ընտրությունները անցկացվում են քաղաքական ուժերի մասնակցությամբ, սակայն ընտրողներին հետաքրքրում են ոչ թե այդ կուսակցությունների գաղափարախոսությունը, ծրագրերը, վարած քաղաքականությունը,այլ իրենց համայնքի, քաղաքի, գյուղի խնդիրների լուծումը, իր ու իր ընտանիքի համար այս կամ այն թեկնածուի արած կամ չարած լավությունը։Հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություներում ՔՊ-ի հաղթանակը պայմանավորված էր այն բանով, որ ընդդիմությունը պասիվ մասնակցեց դրան, ընդդիմության տարբեր թևեր վատ համագործակցեցին իրար հետ, դժգոհ ընտրազանգվածի մեծ մասը չմասնակցեց ընտրություններին։Դա ոչ թե իշխանության հաղթանակն էր, այլ՝ ընդդիմության պարտությունը։ Իսկ իշխանությունից դժգոհ մեծ ընտրազանգվածը մնում է , ոչ մի տեղ չի հեռացել։