Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը՝ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ. ԿԸՀ

Բաժանորդագրվել

Հոկտեմբերի 25–ին ՏԻՄ ընտրություններ կայացան ՀՀ 21 համայնքում։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններում հաղթել է «Գործարար» կուսակցությունը՝ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն իր հերթին ընտրություների նախնական արդյունքները սոցցանցում ներկայացրել է հետևյալ կերպ.

«Գործարար» – 41.38%, 5504 ձայն
«Քաղաքացիական պայմանագիր»– 35.20%, 4681 ձայն
«Ուժեղ Հայաստան» – 19.62% 2609 ձայն
«Հանրապետություն»– 3.41%, 453 ձայն
Մկրտչյանը հավելել է, որ անվավէր է ճանաչվել 53 քվե։

Այսպիսով` մանդատների նախնական բաշխվածությունը հետևյալ տեսքն ունի.

«Գործարար» – 9
«Քաղաքացիական պայմանագիր» – 8
«Ուժեղ Հայաստան» – 4

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25–ին ՏԻՄ ընտրություններ կայացան ՀՀ 21 համայնքում։

Leave a comment