«Քարի լիճ» տանող ավտոճանապարհին ավտոբուսն արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորները տեղափոխվել են

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 14։16-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին ավտոբուսն արգելափակվել է ձյան շերտում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Ավտոբուսի 49 ուղևորները (որոնցից 20-ը երեխա) փրկարարների և քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են Ամբերդ բնակավայր։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոբուսը դուրս են բերել արգելափակումից։

ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment