ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանy ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Գառնի համայնքում ընտրությանը մասնակից 3433 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ, ստանում է 3235 ձայն կամ քվեների 94.2%-ը:
Շնորհավորում եմ Տիգրան Պողոսյանին համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առիթով»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Գառնիի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։