Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ

Քաղաքականություն

25.10.2026 | 21:36

Ժամը 20։00-ի դրությամբ հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության ցուցանիշները 21 համայնքում։

Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ 68.83%։ Բարձր ցուցանիշներ են արձանագրվել նաև Վայոց ձորի Եղեգնաձոր համայնքում՝ 62.56%, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում՝ 61.78%, Սյունիքի մարզի Մեղրի համայնքում՝ 57.97%, Շիրակի մարզի Արթիկ համայնքում՝ 57.42%։

Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում՝ 25.39%։

Մյուս համայնքներում մասնակցությունը կազմել է՝

Արտաշատ՝ 40.09%,
Արաքս՝ 52.33%,
Արմավիր՝ 36.73%,
Շամիրամ՝ 46.20%,
Գավառ՝ 39.03%,
Մարտունի՝ 40.12%,
Վարդենիս՝ 41.33%,
Հրազդան՝ 47.35%,
Գառնի՝ 37.19%,
Ախուրյան՝ 47.06%,
Գորիս՝ 54.54%,
Վայք՝ 52.39%,
Ջերմուկ՝ 53.26%,
Դիլիջան՝ 39.32%,
Իջևան՝ 40.88%։

Leave a comment