«Նախ, շատ ուրախ եմ, որ մեր երեխաների համար ժամանցի եւս մեկ վայր է ստեղծվել։ «Տաշիր Արենան» արդեն երկրորդ անգամ ներկայացնում է նոր շոու։ Առաջինը ԷԹԵՐՆԻԱ-ն էր, երկրորդը՝ այս նոր շոուն՝ ՖՈՆՏԱՆԻԱՆ։ Սա մի նոր գաղափարախոսություն է ջրային շոու ստեղծելու ճանապարհին։ Գիտեմ, որ շատ հյուրեր ունենք Հայաստանից եւ դրսից ժամանած։
Բոլորի ակնկալիքն է, որպեսզի լավ ժամանակ անցկացնեն իրենց երեխաների հետ։ Շոուն ընտանիքի, հիշողությունների, նաեւ սերունդների փոխկապվածության մասին է։ Համոզված եմ, որ եւս մեկ անգամ հրաշալիորեն զարմացած ենք լինելու։ Մանավանդ, որ յուրաքանչյուր նոր գաղափար Հայաստանում իրականացնելը հեշտ չէ։ Բայց «Տաշիր Արենան» ֆունկցիոնալ այնպիսի մեծ կառույց է, որ կարողանալու ենք տեսնել, որ համատեղված է ջրային շոուն ակրոբատիկայի դրվագներով։
Այս շոուն ավելի շատ նախատեսված է երեխաների համար։ Դժվար է ջրային շոուն համատեղել ցամաքային եւ օդային շոուների հետ, բայց լսել եմ ու տեղյակ եմ, որ այս շենքի հագեցվածությունը թույլ է տալիս դրանք համատեղել մեկ վայրում։
Շոուն նաեւ ընտանիքի մասին է։ Եվ մենք շատ ենք ուզում, որ ավելի շատ ուրախ պահեր վայելենք մեր երեխաների հետ։ Ու «Տաշիր Արենան» այդ վայրն է»,- ՖՈՆՏԱՆԻԱ շոու ներկայացումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, «Հայ գործարարների ասոցիացիայի» գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: