Ոստիկանական ուժերի եւ մարդկանց կուտակումներ` Գյուլագարակի տեղամասում: Խոսակցություններ կան, որ համայնքապետ Խաչիկ Վարդանյանը տեղում ուղղորդում է:
Aravot.am-ին հաջողվեց ճշտել, որ Խաչիկ Վարդանյանը ՔՊ վստահված անձի կարգավիճակում է տեղամասում գտնվել։ Նման խնդիր, ի դեպ, անցած խորհրդարանական ընտրություններում էլ կար, երբ համայնքապետերը ՔՊ վստահված անձինք էին եւ գտնվում էին ընտրատեղամասերում` ազդելով ընտրողների վրա։
Այս դեպքում էլ, համայնքապետը նախ անընդհատ զանգերի եւ խոսակցությունների մեջ է եղել, ապա իր ներկայությամբ կաշկանդել ընտրողներին։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)