Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

Բաժանորդագրվել

Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում արժանացել է չեմպիոնի կոչմանը` հենացատկի վարժության եզրափակչում երկու գերազանց ցատկերի հանրագումարում հավաքելով 14,850 միավոր:

Դավթյանը կարիերայում երկրորդ անգամ է դարձել աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:

Այսպիսով, Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունն ավարտել է 2 ոսկե և 2 բրոնզե մեդալով: Ավելի վաղ նժույգթափեր վարժությունում Համլետ Մանուկյաննը հռչակվել էր աշխարհի չեմպիոն, իսկ Մամիկոն Խաչատրյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին էր կանգնել նաև Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանը` օղակների վարժությունում դառնալով բրոնզե մեդալակիր:

Leave a comment