Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Եվրոպայում տեղի ունեցող անկարգությունները։
«Ինչպես հայտնի է, Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ։
Դա վատ է հենց նրանց համար, ինչո՞ւ: Որովհետև նրանք չեն վերացնելու պատճառը։ Իսկ ո՞րն է պատճառը. իրենց իսկ սխալները, ընդ որում՝ տարբեր ուղղություններով՝ տնտեսության և ֆինանսների ոլորտում»,- «Вести» տեղեկատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Պուտինը՝ նաև Եվրոպայի հիմարություն անվանելով ռուսական ամեն ինչն արգելելու որոշումը:
Հիշեցնենք՝ բողոքի ցույցերը սկսվել են Ֆրանսիայում սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձաններում փողոց էին դուրս եկել ավագ դպրոցականները՝ պահանջելով բարելավել դպրոցների վիճակը: Ավելի ուշ նրանց միացան երկրում գների աճից դժգոհ քաղաքացիները, ակցիաները տարածվեցին մյուս մարզերում և երկրներում:
Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև իտալական մի շարք քաղաքներում հոկտեմբերի 17-ին և 18-ին:
Ալբանիայում ցուցարարները պահանջել են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը:
Բողոքի խոշոր ակցիաները կրկնվել են հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայում, Իտալիայում, Ալբանիայում, ցույցեր են անցկացվել նաև Բելգիայում և Իսպանիայում: