Ռուսաստանը և Միացյալ Նահանգները շարունակում են աշխատանքային մակարդակով շփումները։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև նոր հեռախոսազրույցի ծրագրեր չկան՝ Խերսոնի մարզի Օլեշկիի վերաբերյալ համաձայնությունից հետո։
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ՝ հաջողվել է հրադադարի հասնել Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում:
Ռուսական կողմը հումանիտար նկատառումներով կրակը կդադարեցնի հոկտեմբերի 27-ին:
Այլ ուղղություններով ռազմական գործողությունները շարունակվում են: