ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն

25.10.2026 | 16:28

Տեղի է ունեցել «Անկախ դիտորդ» դաշինքի ճեպազրույցը։ Առաքելության ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Գևորգ Քոթանջյանը ներկայացնում են դիտարկման ամփոփում` ժամը 14։30-ի դրությամբ։

Անկախ դիտորդ դաշինքը 2026թ․ հոկտեմբերի 25-ին իրականացնում է դիտորդական առաքելություն Հայաստանի Հանրապետության բոլոր համայքներում։

Քվեարկության օրվա դիտարկումն իրականացվում է շուրջ 200 շրջիկ դիտորդների, այդ թվում` 11 արագ արձագանքման խմբերի միջոցով։

Հանձնաժողովի նիստը դիտարկվել է 90 տեղամասում։ Ժամը 13։30-ի դրությամբ դիտորդներն այցելել են 380 տեղամաս։

1. Ուղարկվել է 2 դիմում ԿԸՀ-ին,
2. Կատարվել է 11 զանգ ԸԸՀ-ներին՝ հարցերի օպերատիվ լուծման նպատակով,
3. Կազմվել է հանցանքի մասին 5 հաղորդում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment