https://arm.sputniknews.ru/20261025/turqian-avartel-e-hajastani-het-sahmanin-gtnvvogh-anii-kamrji-verakangnman-mrcujty-108526154.html
Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման մրցույթը
Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման մրցույթը
Sputnik Արմենիա
Հայաստանի և Թուրքիայի սահմանը բաժանող Անիի սահմանային կամրջի (X-XI դդ.) համատեղ վերականգնման մասին արձանագրությունը ստորագրվել էր 2026 թվականի մայիսի 4-ին: 25.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-25T15:36+0400
2026-10-25T15:36+0400
2026-10-25T15:37+0400
անիի կամուրջ
թուրքիա
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/03/0b/56587038_0:0:1600:901_1920x0_80_0_0_72267d0b359b6644f7e93d2edc7f0326.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին՝ Ախուրյան գետի վրա գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնման մրցութային գործընթացը, այս մասին հայտնել է երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:Ուրալօղլուի խոսքով՝ կամուրջը գտնվում է Կարսի նահանգում, հին (հայկական) Անի քաղաքի մոտ, և կառուցվել է X դարում՝ Մետաքսի մեծ ճանապարհի երթուղու վրա: Ժամանակին այն ծառայել է որպես սահմանի հատման կարևոր կետ և Արևելքի ու Արևմուտքի միջև առևտրի առանցքային անցումներից մեկն է եղել: Մինչև մեր օրեր պահպանվել են միայն կառույցի հենարանների մնացորդները:Կամրջի նախնական երկարությունը եղել է 80 մետր, լայնությունը՝ ութ մետր: Կամրջի 31 մետր բացվածքով կամարը փլուզվել է 1807 թվականի հոկտեմբերի 16-ին: Ներկայումս դրանից մնացել են միայն սահմանի երկու կողմերում գտնվող հենասյուները:Նախարարը հստակեցրել է, որ վերականգնողական աշխատանքների անցկացման մրցույթը կայացել է 2026 թվականի սեպտեմբերի 16-ին, իսկ սեպտեմբերի 28-ին ստորագրվել է պայմանագիրը: Աշխատանքներն իրականացվելու են Թուրքիայի և Հայաստանի համագործակցության շրջանակներում և համակարգվելու են երկու երկրների համատեղ հանձնաժողովի կողմից:Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին հայ և թուրք մասնագետները Երևանում անցկացրել էին Անիի պատմական կամրջի վերականգնման համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը:Անիի կամուրջը կառուցվել էր Ախուրյան գետի վրայով՝ դեպի Հայոց թագավորության միջնադարյան մայրաքաղաք Անի (Բագրատունյաց թագավորություն):Անիի կամրջի բացառիկ կադրերը դիտեք մեր նյութում:
անիի կամուրջ
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/03/0b/56587038_150:0:1574:1068_1920x0_80_0_0_045f0736637f673d9b2e2b298972b7a6.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անիի կամուրջ, թուրքիա, հայաստան
անիի կամուրջ, թուրքիա, հայաստան
15:36 25.10.2026 (Թարմացված է: 15:37 25.10.2026)
Բաժանորդագրվել
Հայաստանի և Թուրքիայի սահմանը բաժանող Անիի սահմանային կամրջի (X-XI դդ.) համատեղ վերականգնման մասին արձանագրությունը ստորագրվել էր 2026 թվականի մայիսի 4-ին:
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին՝ Ախուրյան գետի վրա գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնման մրցութային գործընթացը, այս մասին հայտնել է երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:
«Մենք ավարտել ենք Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնման մրցութային գործընթացը»,- մեջբերում է Habertürk-ը նախարարի խոսքերը:
Ուրալօղլուի խոսքով՝ կամուրջը գտնվում է Կարսի նահանգում, հին (հայկական) Անի քաղաքի մոտ, և կառուցվել է X դարում՝ Մետաքսի մեծ ճանապարհի երթուղու վրա: Ժամանակին այն ծառայել է որպես սահմանի հատման կարևոր կետ և Արևելքի ու Արևմուտքի միջև առևտրի առանցքային անցումներից մեկն է եղել: Մինչև մեր օրեր պահպանվել են միայն կառույցի հենարանների մնացորդները:
Կամրջի նախնական երկարությունը եղել է 80 մետր, լայնությունը՝ ութ մետր: Կամրջի 31 մետր բացվածքով կամարը փլուզվել է 1807 թվականի հոկտեմբերի 16-ին: Ներկայումս դրանից մնացել են միայն սահմանի երկու կողմերում գտնվող հենասյուները:
Նախարարը հստակեցրել է, որ վերականգնողական աշխատանքների անցկացման մրցույթը կայացել է 2026 թվականի սեպտեմբերի 16-ին, իսկ սեպտեմբերի 28-ին ստորագրվել է պայմանագիրը: Աշխատանքներն իրականացվելու են Թուրքիայի և Հայաստանի համագործակցության շրջանակներում և համակարգվելու են երկու երկրների համատեղ հանձնաժողովի կողմից:
Կամրջի վերականգնման ծավալներն ու մեթոդները սահմանող արձանագրությունը ստորագրվել էր Երևանում 2026 թվականի մայիսի 4-ին: Ուրալօղլուի խոսքով՝ նախագիծն ուղղված է Մետաքսի ճանապարհի պատմական ժառանգության պահպանմանն ու այն ապագա սերունդներին փոխանցելուն:
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին հայ և թուրք մասնագետները Երևանում անցկացրել էին Անիի պատմական կամրջի վերականգնման համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը:
Անիի կամուրջը կառուցվել էր Ախուրյան գետի վրայով՝ դեպի Հայոց թագավորության միջնադարյան մայրաքաղաք Անի (Բագրատունյաց թագավորություն):
Անիի կամրջի բացառիկ կադրերը դիտեք մեր նյութում: