ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ինչպես հարվածները Իրանին, այնպես էլ համաձայնագիր կնքելը Իսլամական Հանրապետության հետ։
Հարցին, թե որքանով է նա առաջ գնացել Իրանին հնարավոր հարվածների հարցում, Թրամփը պատասխանել է.
«Իսկապե՞ս կարծում եք, որ ես Ձեզ դա կասեի։ Թույլ տվեք ասել։
Կա հնարավորություն, որ ես դա անեմ։
Կա նաև հնարավորություն, որ մենք լավ, մեծ, հրաշալի համաձայնության հասնենք»,-ասել է նա։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմ են սկսել փետրվարի 28-ին, երբ հարվածել են Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է պատասխան հարվածներով։
Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ փոխադարձ հարվածները կրկին սկսվեցին։
ԱՄՆ, Իսրայել-Իրան հակամարտությունը մնում է չկարգավորված։
Հորմուզի նեղուցի պարբերաբար փակ լինելու պատճառով նավթի գներն անընդհատ տատնվում են։