Օմանական շուկայում հայկական արտադրանքը վաճառվել է բարձր որակի սեգմենտի ներքո․ Միրզոյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայկական ծիրանը, կեռասը, դեղձը, նեկտարինը և ելակն արդեն արտահանվում են օմանական շուկա:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտնել է ՀՀ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ Օմանում ՀՀ դեսպանությունը համեմատաբար նոր է, այն սկսել է գործել մարտից և ակտիվորեն աշխատել տնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ:
«Հունիս-հուլիսին արդեն փոքր ու փորձնական խմբաքանակով հայկական ծիրանը, կեռասը, դեղձը, նեկտարինը և ելակն արտահանվել են: Դրանք վաճառվել են խոշորագույն սուպերմարկետների ցանցերում՝ բարձր որակի ապրանքների սեգմենտների ցանկում: Հ
իմա արդեն օմանական ընկերությունները գալիս են Հայաստան, պայմանագրեր են կնքվում, արտահանման ծավալները կմեծանան»,- ասել է Միրզոյանը: