«Բոլորը շոկի մեջ են». մահացել է ռեփեր Միշա Մավաշին

https://arm.sputniknews.ru/20261025/bvolvory-shvoki-mej-en-mahacel-e-reper-misha-mavashin-108524006.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/19/108522058_181:0:1141:720_1920x0_80_0_0_38eb75da86d6b6c9cbf719a3da8b7541.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռեփեր , ռուս, մահ

ռեփեր , ռուս, մահ

Բաժանորդագրվել

Երաժշտի ողբերգական մահվան լուրն անակնկալ է եղել նրա երկրպագուների համար:

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի ռեփեր, «Մավաշի group» խմբի մենակատար Միշա Մավաշին (Միխայիլ Նից) մահացել է 41 տարեկանում՝ հոկտեմբերի 25-ի գիշերը: Այս մասին հաղորդվում է նրա Telegram ալիքում:

Սկզբում հաղորդվում էր, որ մահվան պատճառ է դարձել դժբախտ պատահարը: Ավելի ուշ տեղեկություն հայտնվեց, որ երաժիշտը ինքնասպանություն է գործել:

Արտիստի ներկայացուցիչը հաստատել է ողբերգական լուրը, սակայն հորդորել է առայժմ մանրամասների չսպասել. տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:

«Պարզում ենք իրավիճակը: Բոլորը շոկի մեջ են»,-MSK1.RU պարբերականին հայտնել է Մավաշիի ներկայացուցիչը:

Ինչպես գրում է Baza Telegram-ալիքը, բժիշկները Միշա Մավաշիին հրազենային վնասվածքով հիվանդանոց են տեղափոծել անմիջապես տնից, սակայն փրկել չեն կարողացել՝ չափազանց շատ արյուն էր կորցրել:

Ողբերգությունից ընդամենը մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 15-ին, Միշա Մավաշին ամուսնացել էր: Իր ընտրյալի հետ հարսանիքի լուսանկարները նա հրապարակել էր իր ալիքում:

Միշա Մավաշին լայն ճանաչում էր ձեռք բերել 2010-ականների սկզբին: Ինչպես գրում է Starhit պարբերականը, արտիստը գործընկերների ֆոնին առանձնանում էր ոչ միայն կատարման կոշտ ոճով, այլև սկզբունքային դիրքորոշմամբ՝ հանդես էր գալիս վատ սովորությունների դեմ և առողջ ապրելակերպի կողմնակից էր:

Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դժբախտ դեպքը: Կատարվածի վերաբերյալ պաշտոնական մանրամասներ չեն հաղորդվում:

Leave a comment