Ողբերգական վթար, ամուսինները կյանքից հեռացել են, երեխաները հիվանդանոցում են․ ի՞նչ է եղել

Հոկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, իսկ 5 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են։ Մահացածները ամուսիններ էին, բնակվում էին Եղվարդ քաղաքում, իսկ վիրավորներից երեքը նրանց 7, 10 և 13 տարեկան երեխաներնն են, որոնց «Աշտարակ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

MediaHub-ին ՔԿ-ից հայտնեցին․ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ»։

Մարիաննա Արամյան

Leave a comment