Հայկական հեքիաթների «լինում է, չի լինում»-ը բացառիկ բանաձև է. զրույց Ալվարդ Ջիվանյանի հետ

https://arm.sputniknews.ru/20261025/hajkakan-heqiatneri-linum-e-chi-linum-y-bacarik-banadzev-e-zrujc-alvard-jivanjani-het-108474786.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/17/108473370_177:0:1600:1067_1920x0_80_0_0_b8c1e8777ed6b0f575f423f37fe41952.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հեքիաթ, ալվարդ ջիվանյան, ուրիշ նորություններ, գրականություն, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, հեքիաթ, ալվարդ ջիվանյան, ուրիշ նորություններ, գրականություն, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Ջոան Ռոուլինգի՝ յոթ գրքից բաղկացած «Հարրի Փոթեր» վիպաշարի թարգմանիչը համոզված է` ժողովրդական հեքիաթների հրաշապատում սյուժեները կարող են նոր կյանք ստանալ ժամանակակից գրականության մեջ։

Հայկական բանահյուսությունն ունի հսկայական ու դեռևս ամբողջությամբ չբացահայտված ներուժ։ Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդման շրջանակում այս մասին ասաց Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, հեքիաթագետ, թարգմանիչ և Հովհաննես Թումանյանի թանգարանի հեքիաթագիտության բաժնի ղեկավար Ալվարդ Ջիվանյանը։

«Ազգային բանահյուսության հիման վրա միայն կարող է ստեղծվել ազգային գրական ֆենթզին», – ասաց Ջոան Ռոուլինգի՝ յոթ գրքից բաղկացած «Հարրի Փոթեր» վիպաշարի թարգմանիչը։

Նրա խոսքով` այս ամենի վառ ապացույցն է հայկական հեքիաթների ավանդական «լինում է, չի լինում» սկզբնաձևը։

«Հայկական հեքիաթների ավանդական «լինում է, չի լինում»–ը պարզապես խոսք չէ, այլ բացառիկ մի բանաձև, որը ճշգրիտ ցույց է տալիս, թե ինչ է հեքիաթն ու «ֆենթզին». դրանք ծնվում են հնարավորի ու անհնարինի հատման տեղում։ Եթե պատմես միայն այն մասին, ինչը հնարավոր է, հեքիաթ չի ստացվի, իսկ եթե միայն անհնարինի մասին՝ տեղի կունենա տեքստի կոլապս», ոչ ոք չի կարդա և չի լսի»,– ասաց նա։

Այս համատեքստում Ջիվանյանն առանձնացրեց Հովհաննես Թումանյանի հանճարեղ վարպետությունը։

«Ֆենթեզին ենթադրում է ոչ թե զգուշավորություն և գնահատում, այլ ներթափանցում, ներկայություն։ Դա այն է, ինչ հաջողվել է Թումանյանին»,– ասաց Ջիվանյանը` հավելելով, որ ժողովրդական հեքիաթների կերպարանափոխությունները, գերբնական էակներն ու հրաշապատում սյուժեները կարող են նոր կյանք ստանալ ժամանակակից գրականության մեջ։

Տեղեկացնենք, որ նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 8-ը յուրաքանչյուր երեքշաբթի՝ ժամը 14։30-ին, Երևանի պետական համալսարանի գրադարանի նախաձեռնությամբ վերսկսվում է Ալվարդ Ջիվանյանի հեղինակային անվճար աշխատարանների շարքը՝ «Բանահյուսությունից՝ հրաշապատում արձակ (ֆոլկլորից՝ ֆենթեզի)» խորագրով։ Աշխատարանները միավորում են ուսանողների, հետազոտողների և ստեղծագործող հեղինակների՝ օգնելով հասկանալ ժանրի կառուցվածքը, բացահայտել հայկական հեքիաթների գեղարվեստական հնարավորությունները և ժողովրդական ժառանգությունը վերածել նոր ստեղծագործական գաղափարների։

Leave a comment