Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերի 4-ից հետո վերսկսել ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունները։ Այս մասին «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովը նշել է, որ առաջիկայում նախատեսվող Ռուսաստան–ԱՄՆ–Ուկրաինա հանդիպումը նախնական բնույթ է կրելու։
Նրա խոսքով՝ կողմերին դեռ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը՝ Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագրի հասնելու համար։