https://arm.sputniknews.ru/20260213/ukrainaji-zu-n-hrtirajin-harvats-e-hascrel-belgvorvodin-ka-erku-zvoh-marzpet-98802607.html
Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին, կա երկու զոհ. մարզպետ
Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին, կա երկու զոհ. մարզպետ
Sputnik Արմենիա
Տարածաշրջանի ղեկավարը նաև հայտնել է, որ երեք խաղաղ բնակիչ է վիրավորվել։ 13.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-13T22:20+0400
2026-02-13T22:20+0400
2026-02-13T22:21+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
բելգորոդ
զոհ
վիրավոր
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98466142_0:120:1280:840_1920x0_80_0_0_7f7a8f3071ff2f81aa52e2b075ce9673.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Բելգորոդին, ինչի հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։«Ենթակառուցվածքային օբյեկտներից մեկի տարածքում գնդակոծության հետևանքով երկու տղամարդ է մահացել` խաղաղ բնակիչներ, 3 խաղաղ բնակիչ էլ վիրավորվել է»,-գրել է նա իր Telegram-ալիքում։Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար հրետակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
բելգորոդ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98466142_0:0:1280:960_1920x0_80_0_0_0e87a3f2b513f2b394a611b42e52147d.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, բելգորոդ, զոհ, վիրավոր, պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, բելգորոդ, զոհ, վիրավոր, պատերազմ
Տարածաշրջանի ղեկավարը նաև հայտնել է, որ երեք խաղաղ բնակիչ է վիրավորվել։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Բելգորոդին, ինչի հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ենթակառուցվածքային օբյեկտներից մեկի տարածքում գնդակոծության հետևանքով երկու տղամարդ է մահացել` խաղաղ բնակիչներ, 3 խաղաղ բնակիչ էլ վիրավորվել է»,-գրել է նա իր Telegram-ալիքում։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար հրետակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։