ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

25.10.2026 | 13:21

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արայիկ Ներսիսյանը ներկայացրել է ընտրվելու դեպքում Ստեփանավան համայնքի կառավարման իր տեսլականը։

Ըստ ՔՊ թեկնածուի՝ ծրագրային գլխավոր առաջնահերթությունը համայնքի բոլոր բնակավայրերի և քաղաքի ծայրամասերի համահավասար զարգացումն է։ Նա ընդգծեց, որ համայնքապետարանը գործելու է որպես բնակիչներին ծառայություններ մատուցող հիմնարկ։

Հարցին՝ արդյոք Ստեփանավանում աշխատատեղերի խնդիր կա, թեկնածուն նշեց, որ Հայաստանում աշխատատեղերի խնդիր չկա։ Որպես փաստարկ՝ նա նշեց, որ Հայաստանում ներկայում աշխատում են տաջիկներ, հնդիկներ և պարսիկներ։ Լրագրողի դիտարկմանը, որ հայերն էլ, օրինակ, ՌԴ-ում են աշխատում, թեկնածուն նշեց, որ Ռուսաստանից մեր շատ հայրենակիցներ էլ վերադարձել ու ՀՀ-ում ավելի բարձր աշխատավարձերով են աշխատում։

Factor TV-ի լրագրողի դիտարկմանը համայնքում ճանապարհների անմխիթար վիճակի և համացանցում տարածվող ցեխոտ փողոցների տեսանյութերի վերաբերյալ՝ Ներսիսյանը նշեց, որ իր կառավարման 9 տարիների ընթացքում որևէ այլ համայնք նման զարգացում չի ապրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment