https://arm.sputniknews.ru/20261025/hrkizumner-ev-ankargutjunner-barselvonajum-berman-e-entarkvel-shurj-100-mard-108521896.html
Հրկիզումներ և անկարգություններ Բարսելոնայում. բերման է ենթարկվել շուրջ 100 մարդ
Հրկիզումներ և անկարգություններ Բարսելոնայում. բերման է ենթարկվել շուրջ 100 մարդ
Sputnik Արմենիա
Կատալոնիայի ներքին գործերի դեպարտամենտում հնարավոր են համարում կատարվածի կապը եվրոպական մի շարք քաղաքներում, մասնավորապես Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի… 25.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-25T13:11+0400
2026-10-25T13:11+0400
2026-10-25T13:11+0400
կատալոնիա
բարսելոնա
անկարգություններ
բողոքի ակցիա
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/19/108518540_0:0:1135:639_1920x0_80_0_0_6452f53129c5a99c0aca0a99ef51a1c9.jpg.webp
Բարսելոնայի կենտրոնում նախօրեին երեկոյան անկարգություններ են բռնկվել այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերի միջոցով «Instituts Indignats» (ֆրանսիական «Lycées Indignés» շարժման նմանությամբ) կարգախոսով հրավիրված երիտասարդական բողոքի ակցիան վերածվել է ոստիկանության հետ բախումների։ Բերման է ենթարկվել շուրջ 100 մարդ:Կատալոնիայի ներքին գործերի դեպարտամենտի ղեկավար Նուրիա Պարլոնը դատապարտել է տեղի ունեցածը: Նրա խոսքով՝ անկարգություններին մասնակցել է մոտ 500 մարդ, վնասվել է 14 հաստատություն: Նախնական տվյալներով՝ բերման ենթարկվածների 25%-ը կարող են լինել անչափահասներ, ասվում է տարածաշրջանային գերատեսչության X սոցիալական ցանցի հաղորդագրության մեջ:Բարսելոնայի քաղաքապետարանը մտադիր է մասնակցել դատական գործընթացներին՝ վնասի փոխհատուցում պահանջելու համար: «Սա այսպես չի մնա: Մենք գործը մինչև վերջ կտանենք»,- նախազգուշացրել է քաղաքապետ Ժաումե Կոլբոնին՝ հավելելով, որ տեղի ունեցածը կարող է հետևանքներ ունենալ անկարգություններին մասնակցած անչափահասների ծնողների կամ օրինական խնամակալների համար:El Mundo պարբերականի տեղեկություններով՝ բախումների հետևանքով տուժել է ոստիկանության շուրջ 10 աշխատակից:
կատալոնիա
բարսելոնա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/19/108518540_190:0:1078:666_1920x0_80_0_0_fbc4eaccb88f96cfcd43bc25f37860ab.jpg.webp
կատալոնիա, բարսելոնա, անկարգություններ, բողոքի ակցիա, տեսանյութեր, տեսանյութ, видео
կատալոնիա, բարսելոնա, անկարգություններ, բողոքի ակցիա, տեսանյութեր, տեսանյութ, видео
Կատալոնիայի ներքին գործերի դեպարտամենտում հնարավոր են համարում կատարվածի կապը եվրոպական մի շարք քաղաքներում, մասնավորապես Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ցույցերի հետ:
Բարսելոնայի կենտրոնում նախօրեին երեկոյան անկարգություններ են բռնկվել այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերի միջոցով «Instituts Indignats» (ֆրանսիական «Lycées Indignés» շարժման նմանությամբ) կարգախոսով հրավիրված երիտասարդական բողոքի ակցիան վերածվել է ոստիկանության հետ բախումների։ Բերման է ենթարկվել շուրջ 100 մարդ:
Ինչպես հայտնում է EFE գործակալությունը, հարյուրավոր երիտասարդներ, որոնցից շատերը եղել են սև հագուստով և փակ դեմքերով, այրել են աղբամաններ, շրջել մոտոցիկլետներ, վառվող բարիկադներ են կառուցել և քարեր են նետել կատալոնական ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Վերջիններս ուժ են կիրառել ամբոխին ցրելու համար, փակել են մուտքը դեպի Կատալոնիայի հրապարակ, իսկ խանութները շտապ փակվել են:
Կատալոնիայի ներքին գործերի դեպարտամենտի ղեկավար Նուրիա Պարլոնը դատապարտել է տեղի ունեցածը: Նրա խոսքով՝ անկարգություններին մասնակցել է մոտ 500 մարդ, վնասվել է 14 հաստատություն: Նախնական տվյալներով՝ բերման ենթարկվածների 25%-ը կարող են լինել անչափահասներ, ասվում է տարածաշրջանային գերատեսչության X սոցիալական ցանցի հաղորդագրության մեջ:
Բարսելոնայի քաղաքապետարանը մտադիր է մասնակցել դատական գործընթացներին՝ վնասի փոխհատուցում պահանջելու համար: «Սա այսպես չի մնա: Մենք գործը մինչև վերջ կտանենք»,- նախազգուշացրել է քաղաքապետ Ժաումե Կոլբոնին՝ հավելելով, որ տեղի ունեցածը կարող է հետևանքներ ունենալ անկարգություններին մասնակցած անչափահասների ծնողների կամ օրինական խնամակալների համար:
El Mundo պարբերականի տեղեկություններով՝ բախումների հետևանքով տուժել է ոստիկանության շուրջ 10 աշխատակից: