ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է.
«Օբաման ծայրահեղ անկարող նախագահ էր։ Նա Իրանին միլիարդավոր դոլարներ վճարեց և հարթեց նրանց ճանապարհը դեպի միջուկային զենք։
Նա պնդում էր, որ Հիլարի Քլինթոնը՝ «Խարդախ Հիլարին», կհաղթի. նա ակտիվորեն աջակցում էր նրա քարոզարշավին, սակայն վերջինս պարտվեց բոլոր առումներով։ Ավելի ուշ նա ակտիվորեն աջակցեց Քամալա Հարիսին, և նա նույնպես պարտվեց։
Այժմ նա աջակցում է «Մահմեդական եղբայրներ»-ից մի ջիհադիստի՝ մի մարդու, ով ատում է հրեաներին, սևամորթներին, ամերիկացիներին և նույնիսկ ինձ՝ Թրամփիս, և նա նույնպես կպարտվի։ Նա մի «կեղծ բժիշկ» է, ով ղեկավարում է մի հաստատություն, որը շատերը համարում են Ամերիկայի ԱՄԵՆԱՎԱՏ կլինիկան։
Միչիգանը չի ցանկանում տեսնել ամբարտավան, սահմանները բաց թողնելու կողմնակից քաղաքական գործչի՝ մի «կեղծ բժշկի» և ջիհադիստի, ում համբավն էլ ավելի կվատթարանա, երբ նոր տեղեկություններ ի հայտ գան (իսկ տեղեկությունները բավականին շատ են)։ ՔՎԵԱՐԿԵ՛Ք ՄԱՅՔ ՌՈՋԵՐՍԻ ՕԳՏԻՆ։ Նա երբեք ձեզ չի հիասթափեցնի»: