Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անդրադարձել է որոշ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրներին՝ նշելով, որ ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրումն իրականացվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության մեկնարկի ժամանակ մի քանի տեղամասային ընտրական հանձնաժողովներում ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ, մասնավորապես՝ մինչև քվեաթերթիկին փակցնելը որոշ դեպքերում վնասվել է ինքնասոսնձվող դրոշմանիշի պաշտպանիչ շերտը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, օպերատիվ ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցները և նման դեպքեր այլևս չեն կրկնվել:
Հ․Գ․ ՏԸՀ նշանակված անդամների համար կազմակերպվող դասընթացների ժամանակ հատուկ պարզաբանվում և ցուցադրվում է դրոշմանիշների փակցման ճիշտ ձևը, որի պարագայում բացառվում է դրոշմանիշների պաշտպանիչ շերտի վնասումը»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Գոհար Մելոյանն հայտնել էր, որ ընտրական տեղամասերից ահազանգեր են ստացել՝ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն։