https://arm.sputniknews.ru/20261025/mijvocner-dzernarkvel-en-kyhn-inqnasvosndzvvogh-drvoshmanishneri-veraberjal-ahazangi-masin-108520757.html
Միջոցներ ձեռնարկվել են. ԿԸՀ–ն` ինքնասոսնձվող դրոշմանիշների վերաբերյալ ահազանգի մասին
Միջոցներ ձեռնարկվել են. ԿԸՀ–ն` ինքնասոսնձվող դրոշմանիշների վերաբերյալ ահազանգի մասին
Sputnik Արմենիա
Մինչ այս սահմանադրագետ Գոհար Մելոյանը հայտնել էր, որ ահազանգեր են ստացել Ստեփանավանում ընտրատեղամասերում ոչ պատշաճ որակի դրոշմանիշերի մասին։ 25.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-25T12:26+0400
2026-10-25T12:26+0400
2026-10-25T12:27+0400
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
գոհար մելոյան
տիմ ընտրություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/130/95/1309540_0:0:1600:901_1920x0_80_0_0_b6e6f0c8d474ab34a0f8ee4bb1fbb5c2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ 21 համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկության մեկնարկի ժամանակ մի քանի տեղամասային հանձնաժողովներում ինքնասոսնձվող դրոշմանիշերի օգտագործման ընթացքում խնդիրներ են ի հայտ եկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։Ավելի վաղ սահմանադրագետ Գոհար Մելոյանը հայտնել էր, որ Ստեփանավանում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերից ահազանգեր են ստացել, որ տպագրված դրոշմանիշները պատշաճ որակի չեն։ Նա ընդգծել էր` պահանջում են այնպես անել, որ տպագրական այդ խոտանը քվեաթերթիկների անվավերության չհանգեցնի։ԿԸՀ–ից նաև շեշտել են, որ ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրումն իրականացվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։ԿԸՀ–ից վստահեցրել են` տեղամասային ընտրական հանձնաժողովի (ՏԸՀ) նշանակված անդամների համար կազմակերպվող դասընթացների ժամանակ հատուկ պարզաբանվում և ցուցադրվում է դրոշմանիշների փակցման ճիշտ ձևը, որի պարագայում բացառվում է դրոշմանիշների պաշտպանիչ շերտի վնասումը։Նշենք, որ հոկտեմբերի 25-ին ՀՀ–ում տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում։։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/130/95/1309540_180:0:1600:1065_1920x0_80_0_0_ce04576553e5ccf6325f5e0dfab4bb3c.jpg.webp
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), գոհար մելոյան, տիմ ընտրություններ
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), գոհար մելոյան, տիմ ընտրություններ
Մինչ այս սահմանադրագետ Գոհար Մելոյանը հայտնել էր, որ ահազանգեր են ստացել Ստեփանավանում ընտրատեղամասերում ոչ պատշաճ որակի դրոշմանիշերի մասին։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ 21 համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկության մեկնարկի ժամանակ մի քանի տեղամասային հանձնաժողովներում ինքնասոսնձվող դրոշմանիշերի օգտագործման ընթացքում խնդիրներ են ի հայտ եկել։
«Խնդիրները պայմանավորված են եղել դրանց ոչ պատշաճ գործածմամբ։ Մասնավորապես՝ մինչև քվեաթերթիկին փակցնելը որոշ դեպքերում վնասվել է ինքնասոսնձվող դրոշմանիշի պաշտպանիչ շերտը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օպերատիվ ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցները, և նման դեպքեր այլևս չեն կրկնվել»,– ասված է ԿԸՀ-ի հաղորդագրությունում։
ԿԸՀ–ից նաև շեշտել են, որ ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրումն իրականացվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։
ԿԸՀ–ից վստահեցրել են` տեղամասային ընտրական հանձնաժողովի (ՏԸՀ) նշանակված անդամների համար կազմակերպվող դասընթացների ժամանակ հատուկ պարզաբանվում և ցուցադրվում է դրոշմանիշների փակցման ճիշտ ձևը, որի պարագայում բացառվում է դրոշմանիշների պաշտպանիչ շերտի վնասումը։
Նշենք, որ հոկտեմբերի 25-ին ՀՀ–ում տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում։։