Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում հոկտեմբերի 25-ի գիշերը տեղի ունեցած անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով մեկ խաղաղ բնակիչ զոհվել է, ևս 14 մարդ՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Ալեքսանդր Շուվաևը։
«Տուժածներից ութը հոսպիտալացվել են և անհրաժեշտ բուժօգնություն են ստանում քաղաքի հիվանդանոցներում։ Անհրաժեշտության դեպքում նրանց կարող են տեղափոխել դաշնային բժշկական կենտրոններ։ Մյուս վեց տուժածները բուժումը կշարունակեն ամբուլատոր պայմաններում»,-ասել է նահանգապետ՝ նշելով, որ հարձակման հետևանքով զգալի վնասներ են հասցվել քաղաքի բնակելի շենքերին և ենթակառուցվածքներին։
Նախնական տվյալներով՝ վնասվել են 30 բազմաբնակարան և չորս առանձնատներ, 35 ավտոմեքենա, երեք վարչական շենք, ինչպես նաև ութ առևտրային և երեք սոցիալական նշանակության օբյեկտ։
Ռուսական իշխանությունները հարձակման համար մեղադրում են Ուկրաինայի զինված ուժերին։