Հայաստանի պատվիրակը ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում

https://arm.sputniknews.ru/20261024/hajastani-patviraky-elujt-unecav-mankakan-evratesil-mrcujtum-108514314.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Նարեի ելույթը մանկական Եվրատեսիլում

Sputnik Արմենիա

Նարեի ելույթը մանկական Եվրատեսիլում

2026-10-24T23:59+0400

true

PT2M53S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/19/108514446_165:0:1125:720_1920x0_80_0_0_33979a0eb226933c59b60a70e56c5b01.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, մանկական եվրատեսիլ, երգ, մրցույթ, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, մանկական եվրատեսիլ, երգ, մրցույթ, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

«Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթին 16 երկիր է մասնակցում։

Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ ունեցավ Մալթայում ընթացող «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում։

Մրցույթին 16 երկիր է մասնակցում։ Նարեն իր «Boo!» երգով հանդես եկավ 8–րդ համարի ներքո։

«Մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվում է «Join the Festa» (Միացի՛ր տոնախմբությանը) կարգախոսով, որը ներշնչված է Մալթայի ավանդական գյուղական տոնակատարություններից, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում և միավորում են համայնքները երաժշտության, հրավառությունների ու զարդարանքների միջոցով։

Հիշեցնենք, որ նախորդ տարի մրցույթում հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Լու Դելյոզը «Ce monde» երգով։

Սակայն ի տարբերություն մեծերի «Եվրատեսիլի»՝ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի կանոնները չեն պահանջում, որ հաղթող երկիրը հյուրընկալի մրցույթը, նա նաև հրաժարվելու իրավունք ունի։

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին։ «Արևիկ» խումբն այդ տարի գրավեց երկրորդ հորիզոնականը` առաջատարին զիջելով ընդամենը 1 միավորով։

Առաջին անգամ 2010 թվականին Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով։ Հայաստանին երկրորդ հաղթանակը բերեց Մալենան 2021 թ–ին։ Անցյալ տարի «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Ալբերտ Արմենակյանը «Brave Heart» երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ ստանալով 175 միավոր։

Leave a comment