Ալյոշկիում իրավիճակը դեռ չի փոխվել․ Միրոշնիկ

Բաժանորդագրվել

Այսօր առավոտյան Ալյոշկին ականանետային հարվածների է ենթարկվել։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ալյոշկիում իրավիճակը դեռևս չի փոխվել: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկի խոսքով՝ քաղաքն այսօր առավոտյան ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի ականանետային հարվածների:

Ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ Ռուսաստանի զինուժը կդադարեցնի կրակը Խերսոնի ուղղությամբ և հրադադար կհաստատի 2026 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով 4:00-ից՝ Ալյոշկի բնակավայրի մոտ անցկացվող մարդասիրական գործողության համար։

«Ես կարող եմ միայն մեջբերել այն տեղեկատվությունը, որը մենք ստանում ենք տեղի բնակիչներից և շրջանի վարչակազմից։ Այսօր՝ ժամը 7:15-ից մինչև 8:30-ը, Ալյոշկի քաղաքին ականանետային հարվածներ են հասցվել։ Սա ենթադրում է, որ իրավիճակը տեղում առայժմ չի փոխվել։ Ճանապարհները նույնպես ականապատվել են երեկ երեկոյան։ Այնտեղ նոր ականներ են հայտնաբերվել, և դրանք շարունակում են փակել քաղաքից դուրս գալու երկու ելքերը», – ասել է նա «Զվեզդա» հեռուստաալիքին։

Ալյոշկին գտնվում է Դնեպր գետի ձախ ափին՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող Խերսոն քաղաքի դիմաց։ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների պատճառով քաղաքում ստեղծվել է ծանր մարդասիրական իրավիճակ։

Հիշեցնենք` Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը կարևոր դեր է խաղացել Ալյոշկիում մարդասիրական գործողություն անցկացնելու համաձայնության հասնելու գործում։ Նա անձամբ մասնակցել է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցություններին։

Leave a comment