Խստորեն դատապարտում եմ ահաբեկչական ակտը. Փաշինյանը համերաշխություն է հայտնել Ֆրանսիային

Բաժանորդագրվել

Տղամարդը կրակ էր բացել Փարիզի մերձակայքում, ինչի հետևանքով մեկ մարդ սպանվել էր, 5-ը՝ վիրավորվել։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Փարիզի մոտակայքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

«Խստորեն դատապարտում եմ Տրապ և Լա Վերիեր քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։ Ցավակցություն եմ հայտնում զոհի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»,- գրել է ՀՀ վարչապետը X-ի իր էջում։

Կառավարության ղեկավարը շեշտել է, որ Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում։

Հիշեցնենք` Ֆրանսիայում տղամարդը հոկտեմբերի 23-ին կրակ է բացել ավտոմեքենայից, մեկ մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել։ Նա հայտարարել է, որ ցանկանում էր վրեժ լուծել անկարգությունների և թալանված խանութների համար։ 39-ամյա տղամարդն ասել է, որ դիտավորյալ է որպես զոհ ընտրել սևամորթներին և արաբներին։

Տղամարդու տանը հայտնաբերել են Հիտլերի «Mein Kampf» գիրքը (ճանաչվել է ծայրահեղական և արգելված է ՌԴ-ում): Կրակոցների հետևանքով մահացածը MMA մարտիկ է, 5 վիրավորներից երկուսը Հյուսիսային Աֆրիկայի երկրներից են:

Leave a comment