Քաղաքականություն
24.10.2026 | 18:35
Նիկոլ Փաշինյանն այսօր շրջել է Աջափնյակում, պնդելով, որ դա նախընտրական կամ քարոզչական նպատակ չունի։ Նա նշեց, որ ամեն ամիս մի վարչական շրջանում լինելու են։
Փաշինյանը դիտել է, թե ինչպես են զրուցարանում տղամարդիկ նարդի խաղում և գումար տվել, որպեսզի գարեջուր գնեն։
Նա բնակիչների հետ խոսել է վթարային շենքերը քանդելու և դրանց տեղում նորակառույց սարքելու ծրագրից։ Փաշինյանը տեսակապով զրուցել է իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշ կին հրաժարվել է բարևել վարչապետին և դժգոհ հեռացել։
Քաղաքացիներից մեկը, որ պատրաստվում է փակել իր խանութը, նշել է, որ վարձավճարը գրեթե կրկնապատկվել է։ Փաշինյանը թիմակիցների հետ քննարկման ժամանակ ասել է, որ Երևանում վարձավճարների բարձրացման հարցը քննարկում են, բայց դեռևս լուծման չեն եկել։ Իսկ վերջում Փաշինյանը կոնֆետ է նվիրել խանութի առջև լացող երեխային։
Մանրամասները՝ տեսանյութում։