Հանրապետության տարածքում հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ին և 29-ին` կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում հոկտեմբերի 24-ի ցերեկը, 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ի և 29-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։