Աջափնյակի բակերում շուրջ 170 ծառ է տնկվել (տեսանյութ)
Աջափնյակ վարչական շրջանի բարեկարգված բակերում մեկնարկել է աշնանային ծառատունկը։
Տնկվել է շուրջ 170 ծառ։ Ծառատունկի բոլոր հասցեներում առկա է ոռոգման համակարգ։
Նորատունկ ծառերը նոր տեսք կհաղորդեն բակային միջավայրին՝ այն դարձնելով ավելի կանաչ, գեղեցիկ և բարեկարգ։