Հորմուզի նեղուցում լցանավեր են բախվել ականների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտնել են, որ ուրբաթ օրը Հորմուզի նեղուցում երկու լցանավեր, որոնք ընթացել են Թեհրանի հետ չհամաձայնեցված երթուղով, բախվել են ականների։

Ինչպես հաղորդել է IRNA լրատվական գործակալությունը, 2 լցանավեր, որոնք փորձել են անցնել Հորմուզի նեղուցով՝ օգտվելով չթույլատրված հարավային երթուղուց, բախվել են ծովային ականների։

Ըստ ԻՀՊԿ-ի՝ նավերի վրա հրդեհներ են բռնկվել, իսկ շարժիչային բաժանմունքները վնասվել են։ Լցանավերը կորցրել են ընթանալու ունակությունը, և անձնակազմերը լքել են նավերը։

Իրանական կողմն ընդգծել է, որ նավերը տեղափոխելիս են եղել ընդհանուր առմամբ 4,5 միլիոն բարել նավթ։

Leave a comment