https://arm.sputniknews.ru/20261024/hardzakum-rdi-vra-orjvolum-zvoher-kan-tvoljatium-ardjunaberakan-objektner-en-vnasvel-108499575.html
Հարձակում ՌԴ–ի վրա. Օրյոլում զոհեր կան, Տոլյատիում արդյունաբերական օբյեկտներ են վնասվել
Հարձակում ՌԴ–ի վրա. Օրյոլում զոհեր կան, Տոլյատիում արդյունաբերական օբյեկտներ են վնասվել
Sputnik Արմենիա
Օրյոլում քաղաքացիական ձեռնարկության վրա հրթիռային հարձակման մասին ավելի վաղ հայտնել էր մարզպետը։ 24.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-24T12:59+0400
2026-10-24T12:59+0400
2026-10-24T13:00+0400
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
օրյոլ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/11/92461627_0:0:1280:721_1920x0_80_0_0_77e99dc5d97aff9834588394340a1499.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Օրյոլում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Կլիչկովը։Երեկ երեկոյան նա հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հրթիռներով հարձակվել են Օրյոլում գտնվող քաղաքացիական ձեռնարկության վրա։«Խոր վշտով ստիպված եմ հայտնել, որ փլատակների մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են երեք մարդու դիեր», – «Մաքս» հարթակում գրել է Կլիչկովը։Մարզպետը նշել է, որ հարձակման ժամանակ օգտագործվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտադրության հրթիռներ։Այսօր Տոլյատիում անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով վնասվել են արդյունաբերական օբյեկտներ։ Այս մասին հայտնել է քաղաքային օկրուգի ղեկավար Իլյա Սուխիխը։«Նախնական տվյալով՝ զոհեր և տուժածներ չկան։ Արձանագրվել են արդյունաբերական օբյեկտների վնասվածքներ։ Դեպքի վայրերում աշխատում են օպերատիվ արձագանքման ծառայությունները», – տելեգրամյան ալիքում գրել է Սուխիխը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
օրյոլ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/11/92461627_0:0:1280:960_1920x0_80_0_0_9e9143c49871783773d679bdf3bf1593.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), օրյոլ
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), օրյոլ
Օրյոլում քաղաքացիական ձեռնարկության վրա հրթիռային հարձակման մասին ավելի վաղ հայտնել էր մարզպետը։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Օրյոլում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Կլիչկովը։
Երեկ երեկոյան նա հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հրթիռներով հարձակվել են Օրյոլում գտնվող քաղաքացիական ձեռնարկության վրա։
«Խոր վշտով ստիպված եմ հայտնել, որ փլատակների մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են երեք մարդու դիեր», – «Մաքս» հարթակում գրել է Կլիչկովը։
Մարզպետը նշել է, որ հարձակման ժամանակ օգտագործվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտադրության հրթիռներ։
Այսօր Տոլյատիում անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով վնասվել են արդյունաբերական օբյեկտներ։ Այս մասին հայտնել է քաղաքային օկրուգի ղեկավար Իլյա Սուխիխը։
«Նախնական տվյալով՝ զոհեր և տուժածներ չկան։ Արձանագրվել են արդյունաբերական օբյեկտների վնասվածքներ։ Դեպքի վայրերում աշխատում են օպերատիվ արձագանքման ծառայությունները», – տելեգրամյան ալիքում գրել է Սուխիխը։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։