Ղազախստանում այսօր մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար, աշխարհի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը վիճակահանությամբ պայքարն սկսեց որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցը ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովն էր։ Գոտեմարտն անցավ հավասար պայքարում, սակայն Մալխաս Ամոյանը 1։1 հաշվով հաղթեց եւ 1/8 եզրափակչում կհանդիպի գորգի տերերից Մերեյ Մոլիտկանովի հետ։
82 կգ քաշում Սամվել Գրիգորյանը համառ պայքարում պարտվեց Համզատ Գաջիեւին ու պիտի հույս փայփայի, որպեսզի ռուս ըմբիշը հասնի եզրափակիչ։ Միայն այդ ժամանակ Գրիգորյանը հնարավորություն կստանա մասնակցել սփոփիչ գոտեմարտերին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: