ՌԴ զինուժը հարվածներ Է հասցրել Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին. ՊՆ

Բաժանորդագրվել

ՌԴ ԶՈւ-ն շարունակում է ԱԹՍ–ներով հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին և Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար օգտագործվող նավերին։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի զինուժն այս գիշեր հարված է հասցրել Չեռնոմորսկի նավահանգստին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հարվածի հետևանքով «Չեռնոմորսկ» նավահանգստում խոցվել է ծովային դրոնների արտադրամասը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ՌԴ ԶՈւ-ն ծովում խոցել է բեռնատար նավ, որը Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար նախատեսված բեռներ էր տեղափոխում Օդեսայի նավահանգիստ։

Leave a comment