ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Արամ Օրբելյանը։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը։ Ըստ դատախազի` Քոչարյանն ազատության մեջ գտնվելով` կարող է խոչընդոտել նախաքննությունը։
«Դեռևս չենք ծանոթացել դատավճռի բովանդակությանը, սակայն պատրաստվում ենք բողոքարկել այն, քանի որ մեղադրանքի մեջ արդեն իսկ գտել ենք խնդրահարույց կետեր»,–ասաց նա։
Պաշտպանական թիմն ավելի վաղ հայտարարել էր` սա արվում է այն դեպքում, երբ ՀՀ երկրորդ նախագահը՝ որպես պետական պահպանության ենթակա անձ, 24/7 ռեժիմով ՊՊԾ աշխատակիցների հսկողության ներքո է։