Հայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակ
Ռուսաստանը հունվար-սեպտեմբերին դեպի Վրաստան օղու արտահանումն ավելացրել է շուրջ 1,6 միլիոն դոլարով, ինչը դարձել է նոր պատմական առավելագույնը, վկայում են Վրաստանի մաքսային ծառայության տվյալները, հաղորդում է РИА Новости-ն։
Մատակարարումները մեկ տարվա ընթացքում աճել են 4,4 անգամ։ Նախորդ առավելագույնը գրանցվել էր 2024 թվականին. այն ժամանակ նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել էր 441,6 հազար դոլար։
Ռուսաստանը Վրաստանի շուկայում օղու երկրորդ խոշոր մատակարարն է՝ զիջելով միայն Ադրբեջանին (1,8 միլիոն դոլար)։ Վրաստան այս ալկոհոլային խմիչքի հիմնական արտահանողների հնգյակում են նաև Ղրղզստանը (929,4 հազար դոլար), Հայաստանը (663,8 հազար) և ԱՄՆ-ը (355 հազար դոլար)։