Եթե ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։
Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմ են սկսել փետրվարի 28-ին, երբ հարվածել են Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է պատասխան հարվածներով։
Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ փոխադարձ հարվածները կրկին սկսվեցին։
ԱՄՆ, Իսրայել-Իրան հակամարտությունը մնում է չկարգավորված։
Հորմուզի նեղուցի պարբերաբար փակ լինելու պատճառով նավթի գներն անընդհատ տատնվում են։