Դիմել եմ՝ Սեդրակ Քոչարյանի պաշտպանական թիմին նաև միանալու համար․ Արամ Օրբելյան

«Չեմ հասցրել ո՛չ քննարկեմ, ո՛չ նայեմ,բայց  ես նաև այս պահին դիմել եմ, որ Սեդրակ Քոչարյանի պաշտպանական թիմին նաև միանամ․ չնայած շատ ուժեղ, պրոֆեսիոնալ թիմ է պաշտպանում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Սեդրակ Քոչարյանի կալանքի երկարաձգման որոշմանը։

Հիշեցնենք, որ այսօր Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարացվեց 2 ամսով։

Փաստաբանը նաև նշեց․ «Այդ միջնորդությունը դեռ մերժվել է և դատարանում բողոքարկման փուլում է, որպեսզի ունենամ հնարավորություն դա իրականացնելու ։ Դետալները, կարծում եմ, գործընկերներս, ովքեր զբաղվում են իր պաշտպանությամբ, ավելի մանրամասն կարող են ներկայացնել, բայց  հաշվի առնելով, որ նա թղթակցում է Ռոբերտ Քոչարյանի գործին, գնահատականս նույն է»։

Նշենք, որ Արամ Օրբելյանի համոզմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ունի քաղաքական ենթատեքստ։

Leave a comment