«Հայցի ապահովման միջոցներն առժամանակ ուժի մեջ թողնելը հակասում է ոչ միայն իրավունքի սկզբունքներին, այլև բուն տրամաբանությանը»․ Իրավապաշտպանը՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ գործերով դատական որոշ

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ 3 կարգալույծների հայցերի հիման վրա քննվող գործերով դատական որոշումներին է անդրադարձել՝ ընդգծելով՝ ի սկզբանե հայցերը վարույթ չպետք է ընդունվեին, իսկ առկա իրավիճակում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, մինչև բողոքարկման վարույթների ավարտը, այսինքն՝ դեռ առնվազն 7 ամիս բռնազավթված են մնալու Մասիսի Սբ. Թադեոս առաջնորդանիստ եկեցին և Հովհաննավանքը, չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը։

Իրավապաշտպանը, մասնավորապես, նշել է․

«Արա Զոհրաբյանի գլխավորությամբ՝ փաստաբանական թիմի աշխատանքի արդյունքը երեկ և այսօր հրապարակված դատական ակտերն են, որոնցով կարճվել են Հայ Առաքելական Եկեղեցու դեմ 3 կարգալույծների հայցերի հիման վրա քննվող քաղ. գործերը։

Միաժամանակ, այդ ուշացած որոշումները (իրականում՝ պիտի առհասարակ հայցերը վարույթ չընդունվեին) մի կարևոր «նյուանս» են պարունակում․ հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, մինչև բողոքարկման վարույթների ավարտը, այսինքն՝ դեռ առնվազն 7 ամիս բռնազավթված է մնալու Մասիսի Սբ. Թադեոս առաջնորդանիստ եկեցին և Հովհաննավանքը, չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը։

Եվ այսպես, հայցի ապահովման միջոցներն առժամանակ ուժի մեջ թողնելը հակասում է ոչ միայն իրավունքի սկզբունքներին, այլև բուն տրամաբանությանը։ Եթե քրեական դատավարությունում արդարացման վերդիկտի կայացման կամ քրեական հետապնդման դադարեցման փաստով բոլոր խափանման միջոցները վերացվում են, ապա դրանց համարժեք՝ հայցի ապահովման միջոցներն ինչպե՞ս կարող են քաղաքացիական գործով անմիջապես չվերացվել։ Ո՞րն է այս տարբերակման տրամաբանությունը»։

Leave a comment