«Գնալով ավելի ու ավելի է լրջանում այն տեղեկատվությունը, որ իրականում Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու և այս պրոցեսների խորքային նպատակը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է և որոշ ուժերի ձեռքում մարիոնետային կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու Հայաստանի դեմ որպես գործիք օգտագործելը»,- ՔՊ գրասենյակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշեց․ «Ես նաև ուզում եմ զգուշացնել Սփյուռքի որոշ ներկայացուցիչների, որ այս դավադիր պլանում ներգրավվելն արդեն լրջորեն խաթարում է Հայաստանի պետական անվտանգությունը։ Եվ ՀՀ-ն չի պատրաստվում դիտորդի նման հետևել։ Հակազդեցություն է լինելու և շատ կոշտ հակազդեցություն է լինելու»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքն ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ՝ ՀՀ-ին հասու բոլոր միջոցներով։ Էս պատմությունը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելն է, և ես դա թույլ չեմ տալու։ Եթե դրա համար պետք լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ։ Էդ մարդկանց նպատակը կաթողիկոսությունը Հայաստանից հանելն է՝ Էջմիածնի գանձերի հետ միասին։ Եվ ես սա ասում եմ մի մարդ, որն իրենցից մի մասի հետ վերջին շրջանում շփումներ ունեցել է։ Եվ մենք ունենք ծառայություններ, որոնք տիրապետում են շարժերին, նպատակներին, քննարկումներին։ Չի լինելու, թռնեն վերև, իջնեն ներքև, չի լինելու»,- հավելեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: