Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում

Factor. Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի ազգային հերոս Իբադ Հուսեյնովին։

Միջադեպը տեղի է ունեցել սահմանային և մաքսային հսկողություն անցնելիս։ Վրաստանի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները Հուսեյնովին հայտնել են, որ նրան արգելվում է մուտք գործել Վրաստանի տարածք։

Հաղորդվում է, որ իրավիճակը կարգավորվել է միայն Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան օպերատիվ միջամտությունից հետո։ Ադրբեջանցի դիվանագետների աջակցությամբ բոլոր սահմանափակումները վերացվել են, և նա ազատ է արձակվել։

Հուսեյնովը ադրբեջանցի ռազմական գործիչ է, «Ադրբեջանական դրոշի» շքանշանի ասպետ, դիվերսիոն-հետախուզական ջոկատի հրամանատար Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment