Ստեփանավանում մեղադրանք է ներկայացված ընդհանուր 24 անձի – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Այսօր Ստեփանավան համայնքում ևս 10 անձ է ձերբակալվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ հակակոուպցիոն կոմիտեից։

«Ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ։ Հիշյալ քրեական վարույթով այժմ մեղադրանք է ներկայացված ընդհանուր 24 անձի։ Նախաքննությունը շարունակվում է»,– տեղեկացրին կոմիտեից։

Հիշեցնենք` հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ Հաջորդ օրը ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեն հայտնեց, որ նրանցից 10-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։ Կալանավորվածների թվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։

Sputnik Արմենիա

Leave a comment