«Ընտրություններից չորս օր առաջ ձերբակալել գլխավոր մրցակցին, դա ցույց է տալիս ՔՊ-ի մեծ վախերը։ Նրանք համարում են, որ իրենք այստեղ պարտվելու են»,-փաստմանը՝ ընտրություններից մի քանի օր առաջ թեկնածուներից մեկի կալանքը չեք համարո՞ւմ ընտրությունների լեգիտիմության ստվերում, Ստեփանավանում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Մարկոսյանը։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով կալանավորել է Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին (լուսանկարում):
Ըստ Աշոտ Մարկոսյանի՝ ՔՊ խմբակցության այն անդամները, որոնք խախտում են «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի անմեղության կանխավարկածը, օրենքով սահմանված կարգով պետք է պատասխանատվության ենթարկվեն․ «Արսեն Գևորգյանը երբեք ընտրակաշառք բաժանելով չի զբաղվել, և դա նրանք էլ շատ լավ գիտեն, քանի որ գիտեն՝ ինչն է թեման։ Ուղղակի մոնտաժված կադրեր են տեղադրել, մարդկանց զրպարտում են ընտրություններից առաջ իրենց դիրքերն ամրապնդելու համար, սակայն դա նրանց մոտ չի ստացվելու»։
Հարցին՝ եթե Արսեն Գևորգյանը երկու ամսով կալանավորված է, նրա հաղթանակի դեպքում ո՞վ կստանձնի Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնը, Աշոտ Մարկոսյանը պատասխանեց․ «Մենք բողոք կներկայացնենք։ Արսեն Գևորգյանն ընտրվելուց հետո իր պարտականությունները կատարելու հնարավորություն կունենա»։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցները Ստեփանավանից ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: