Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել, կից գրելով․
Այսօր Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ջերմ ու լուսավոր մթնոլորտում տոնեցինք Տյառընդառաջը:
Տոնական միջոցառման ընթացքում Տեր Հարություն քահանա Ավագյանը օրհնեց նորապսակներին՝ նրանց ընտանիքներին մաղթելով սեր, համերաշխություն և Աստծո օրհնություն։
Մեծ սիրով նորապսակներին հանձնեցի նվերներ՝ փորձելով այս գեղեցիկ օրը դարձնել նրանց համար առավել հիշարժան և խորհրդանշական։
Միջոցառումն ուղեկցվեց երգ ու պարով՝ «Մասունք» համույթի մասնակցությամբ, ինչպես նաև տոնական հյուրասիրությամբ, որը լրացրեց օրվա ջերմ տրամադրությունը։