Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի

Հասարակություն

23.10.2026 | 15:46

Ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ։ Այս մասին Factor.am-ին հայտնում են Հակակոռոիպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։

«Հիշյալ քրեական վարույթով այժմ մեղադրանք է նեկայացված ընդհանուր 24 անձի։

Նախաքննությունը շարունակվում է»,-նշեց նա։

Նույն գործի շրջանակներում ավելի վաղ ևս 14 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանը։

Հիշեցնենք, որ Ստեփանավան համայնքում ավագանու համամասնական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հոկտեմբերի 25-ին։ Ընտրություններին մասնակցում է չորս քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հանրապետություն» և «Գործարար» կուսակցությունները։

Քարոզարշավի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները պարբերաբար հայտարարել են իրենց թիմակիցների նկատմամբ քաղաքական հետապնդումների և վարչական ռեսուրսի օգտագործման դեպքերի մասին։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment