ՌԴ-ն և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել՝ «270-ը՝ 270-ի դիմաց» ձևաչափով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել՝ «270-ը՝ 270-ի դիմաց» ձևաչափով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Հոկտեմբերի 23-ին Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 270 ռուս զինծառայող։ Դրա դիմաց հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերի 270 ռազմագերի։ Վերադարձված ռուս զինծառայողներն այժմ գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում։ Նրանց հետ աշխատում է Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրաատովան», — հայտնել են գերատեսչությունից։

Անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն ստանալուց հետո զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստան՝ հետագա բուժման և վերականգնման համար։

Նախօրեին կողմերը նաև զոհված զինծառայողների մարմինների փոխանակում էին իրականացրել՝ «252-ը՝ 25-ի դիմաց» ձևաչափով։

Leave a comment